«Ես կլինեմ նստած, Վարդան Այվազյանը, թե Պետրոսը, Նիկոլը հաստատ երկար ու երկար տարիներ նստելու է հայրենիքը, պետությունը քանդելու համար». Է. Շարմազանով

«Ակնհայտ է, որ հողատու, դավաճան Նիկոլը հոգեվարքի մեջ է: Հայրենիքը հանձնելուց հետո, դավաճան Նիկոլը և իր խունտան նախաձեռնել են այն մարդկանց որսը, որոնք չեն հանդուրժում ու պայքարում են հողատուի ռեժիմի դեմ, և դրանց շարքում է նաև նախկին նախարար Վարդան Այվազյանը: Ակնհայտ է, որ սա ունի քաղաքական ենթատեքստ. սրա նպատակն է Վարդան Այվազյանին խուզարկելով, ձերբակալելով, մինչ այդ մեզ ձերբակալելով , մեր շատ հանրապետական ընկերների, շատ ընդդիմադիրների ձերբակալելով փորձել լռեցնել»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշմանը, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բայց իրենք երազախաբության մեջ են, մենք չենք լռելու. նման ապօրինի ձերբակալություններով, նման շինծու քրեական գործեր սարքելով, նրանք ավելի են գրգռելու հասարակության առողջ հատվածի վրդովմունքը և ընդվզումը: Նիկոլը պետք է հեռանա. ես կլինեմ նստած, Վարդանը, թե Պետրոսը, Նիկոլը հաստատ երկար ու երկար տարիներ նստելու է հայրենիքը քանդելու, պետությունը  քանդելու, Ալիևին կիրթ ու կառուցողական անվանելու համար»,- շարունակեց Շարմազանովը:

Շարմազանովի համոզմամբ՝  Վարդան Այվազյանն այն գործիչը չի, որ ձերբակալություններից պետք է վախենա կամ իր կարծիքից ու պայքարից ետ նահանջի: «Ինչ է նշանակում գիշերն այնտեղ է եղել. հազարավոր մարդիկ են եղել: Ասել ես՝ երեք միլիոն վարչապետ կա, առանց ձեզ Ղարաբաղի հարց չեմ որոշի, 44 օր ասել  ես հաղթում ենք, վերջում մարդիկ ռուսական լրատվամիջոցներից իմանում են , որ արդեն կապիտուլյացիայի, «կզելու» պայմանագիր ես ստորագրել, թուրքի, Էրդողանի առաջ կզել ես, ամբողջ ազգին սարքել ես պարտվող, այ հողատու, բա ինչ պետք է  անեին, էդ մարդիկ չպետք է ընդվզեի՞ն: Քո քաղաքական մակարդակը, այ հողատու, Հրայր Թովմասյանի նվիրած ճտիկով գրիչից ու քո դաչայից գողացած օծանելիքի մակարդակից այն կողմ չի անցնում»,-ասաց ՀՀԿ խոսնակն ու հավելեց.  «Մենք պայքարելու ենք մինչև վերջ, վճռական ենք լինելու՝ լինենք ազատության, թե անազատության մեջ: Կոնկրետ Վարդանը որևէ խնդիր չունի, մեզ էլ են ձերբակալելու, ձերբակալեք հետո...եթե կարծում ես, որ այդ ձերբակալությունով մեզ պետք է լռեցնես, կամ Արցախը հետ ես բերելու այ հողատու, ձերբակալի»:

«Ընդդիմախոսներին ձերբակալելու փոխարեն, թող ծպտուն հանի Ալիևին ու Էրդողանին պատասխանի, որ ասում են Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, բայց քանի որ դուխ չունի, խելք էլ չունի , վախկոտի մեկն է,  իր դուխը միայն ընդդիմախոսներին ձերբակալելու մեջ է: Այդ գործելաոճը իրեն սպառել  է: Ամեն օր ակցիա ենք անելու, այնքան   ենք անելու, մինչև ռադդ քաշես, այս իշխանությունից գնաս, Հայաստանը, հայ ժողովուրդը չի հանդուրժելու քո նման հողատու ղեկավար, սա քաղաքական խնդիր չի, ոչ էլ կուսակցական, սա արժանապատվության խնդիր է: Նա, ով դուրս է գալիս փողոց, արժանապատվություն ունի, նա, ով պաշտպանում է դավաճանին, կրկնակի դավաճան է, ու հողատու»,-եզրափակեց Շարմազանովը:

դիտվել է 9316 անգամ
Լրահոս
TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ ԵՄ-ն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին․ Իշխան Սաղաթելյան Մարդիկ խեղդվում են փոշուց․ Քրիստինա Վարդանյան Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի և նրա ենթադրյալ սիրուհու շուրջ սկանդալին Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան «Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք». Քրիստինե Վարդանյան Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Գործը մուտք է եղել դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am