«Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են». Հենրիխ Մխիթարյանը՝ նախագահի պարգևի մասին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ֆուտբոլիստը պարգևատրվեց հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար: Մխիթարյանը պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը շատ հպարտ է հանրապետության ղեկավարի կողմից պարգև ստանալու կապակցությամբ, հաղորդում է tert.am-ը։ «Կարծում եմ՝ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրում կատարել հայկական սպորտում՝ ՀՀ ներկայացնելով արտերկրում»,-շարունակեց Մխիթարյանը: Հարցին՝ իր ո՞ր գոլի հետ կհաﬔմատի Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած ﬔդալը, ֆուտբոլիստը ժպիտով պատասխանեց. «Ոչ ﬕ գոլի հետ չեմ հաﬔմատի, դրանք անհաﬔմատելի են»: Նրա խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն պարգևատրելիս Հայաստանն աշխարհում լավ ներկայացնելու համար շնորհակալություն է հայտնել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
