Աշոտ Ղահրամանյանը ինչպես է պահելու պորտֆելը
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ կշարունակի պաշտոնավարել։ «Պահելու եմ մարզպետի պորտֆելը, իմ աշխատանքով եմ վստահ», - ասաց նա։ Լրագրողների դիտարկմանը, թե գյուղացիները դժգոհ են մարզպետի աշխատանքից և, որ մթերումների հետ կապված բազմաթիվ ակցիաներ են լինում։ «Վարունգի արժեքը իջել էր, դրա համար էին մարդիկ բողոքում։ Մթերումները մասնավոր ընկերությունների հետ կապված հարցեր են», - ասաց մարզպետը։ Հարցին էլ, թե արդյոք գործադիրում են իրեն վստահեցրել, որ պաշտոնավարելու է, միայն նշեց. «Ո՚չ, քննարկումներ չեն եղել»։
