Ժողովուրդը վստահում ա Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին. Սեյրան Սարոյան
ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահ է, որ մայիսի 28-ը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ «Հոգու մեջ եթե հայրենիքդ չսիրես, հողդ չսիրես, ոչ մի բան չես կարա սիրես, փառք Աստծո, գոնե մինիմումն ունենք», - ասաց Սարոյանը։ Լրագրողի հարցին, թե կարող էինք ավելին ունենալ, Սարոյանը արձագանքեց. «Իհարկե՚, հենց դրան ենք ձգտում։ Էսօր, որ փորձում ենք մեր կառավարությանը վստահենք, հավատանք, մեր, ասենք՝ Կարեն Կարապետյանին, որ իրանք, հենց էս ընտրություններին, որ ասենք՝ տնտեսությունը ղեկավարի վարչապետը, բայց անվտանգությունը՝ նախագահը ու կարևորն էն ա, որ ժողովուրդը հիմա երկու մեր լիդերներին էլ վստահում ա»։
