Վերահսկվելու է գազալցակայանների աշխատանքը
ԱԻՆ-ը գազալցակայաններում ստուգումներ է իրականացնելու: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ ԱԻ նախարարությունը վերահսկելու է, թե ինչ ճնշմամբ գազ է մատուցվելու սպառողին: Լրագրողներից մեկի նկատառմանը, թե գազալցակայաններում ստուգումներն ուշանում են, քանի որ դրանք պատկանում են տարբեր պաշտոնյաների, Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ ինքը ուշադրություն չի դարձնում, թե որ մասնավոր կազմակերպությանն է պատկանում այս կամ այն գազալցակայանը և բայն գազալցակայաններում, որոնցում կհայտնաբերվեն խախտումներ, դրանց աշխատանքը կդադարեցվի, մինչև խախտումները չվերացվեն:
