Սերժ Սարգսյանը 100 տարի ա նախագա ա, չես վախում, վարչապետ ըլնելո՞ւց ես վախում. Սեյրան Սարոյան
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր Սարդարապատ հուշահամալիրում անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի հայտարարությանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո չի մնալու իր պաշտոնում։ «Տո իրանց ի՞նչ գործն ա։ Ջուր ա, պղտորում են էլի... Կարեն կարապետյանը խի՞ չպիտի մնա։ Սաղին դարդուցավ ա եղել։ Նախագան չասա՞ց՝ էս մարդն ա վարչապետ, էլ ի՞նչ եք ուզում», - հայտարարեց Սարոյանը։ Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, Սարոյանը նշեց. «Էլ ինչի՞ ես վախում, ի՞նչ կա ըտեղ վախենալու։ Սերժ Սարգսյանը 100 տարի ա նախագա ա, չես վախում, վարչապետ ըլնելո՞ւց ես վախում։ Հանգիստ եղեք, ղեկավարությունը կորոշի՝ ով որտեղ աշխատի։ Մի ընգեք մուտիլովչիկների հետևից»։
