Էրդողանը նոր գործարք է առաջարկել Փաշինյանին. «Պասերով» աշխատում են

Եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան կսկսվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը երեկ մասնակցում էր Բաքվում կազմակերպված զորահանդեսին: «Հայաստանից սպասում ենք վճռական քայլեր: Ցանկանում ենք, որպեսզի հայերն ազատվեն սփյուռքի ճնշումից, թշնամության փոխարեն ցուցաբերեն բարիդրացիական հարաբերություններ: Եթե հայ ժողովուրդը եզրակացություններ անի Ղարաբաղում տեղի ունեցածից, դա կհանգեցնի տարածաշրջանում նոր ժամանակաշրջանի»,- ասել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում մշտապես կառաջնորդվի մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ադրբեջանի ցավը մեր ցավն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը» բառերով»: «Ղարաբաղի 30 տարվա օկուպացումը սպի էր Թուրքիայի համար: Եվ այսօր մենք միասին նշում ենք Ղարաբաղի ազատագրումը: Մենք շատ հպարտ ենք ձեզ հետ լինել այս տոնական օրը»,- ասել է Էրդողանը

Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմամբ, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ «տարածաշրջանում անվտանգության հարթակ» ստեղծելու մասին Բաքվի նախաձեռնությանը: Այդ մասին Էրդողանն ասել է Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ընթացում՝ նախագահի օդանավում գտնվող լրագրողներին:

«Պարոն Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ իմ կարծիքն է հարցրել, ես ասացի, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը գաղափարը դրական է գնահատել, կարևոր է, որ ես եմ տամ դրական գնահատական, այդ թեմայով նույնիսկ Վրաստանի հարցն է բերվել օրակարգ»,- ասել է Էրդողանը: Նրա փոխանցմամբ, «եթե Հայաստանը միանա այդ հարթակին, ապա Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնց ավարտին Էրդողանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Բաքուն և Անկարան պետք է ձևավորեն տարածաշրջանում համագործակցության նոր՝ բազմակողմ հարթակ»:

Այսպես, Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը: «Եթե տարածաշրջանային խաղաղությանն ուղղված դրական քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնվող դարպասները», - Reuters գործակալության փոխանցմամբ Բաքվում, Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահը։
Ահա, Փաշինյանի կապիտուլացված Հայաստանին Էրդողանը հերթական «կոնֆետն» է ցույց տալիս:

Բայց պարզ է, թե որն է Էրդողանի նպատակը: Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է ոչ միայն Արցախը գրավել ու Արցախի հայությանը ցեղասպանության մատնել, այլև թուլացնել Հայաստանը և շարունակել ցեղասպանության քաղաքականությունը:
Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի ու Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները:

Մինչդեռ երեկ Բաքվում կայացած ռազմական շքերթից հետո 8-9 ժամ անց միայն պաշտոնական Երևանն արձագանքեց Էրդողանի ու Ալիևի՝ Հայաստանի հանդեպ վիրավորական հայտարարություններին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնենք, որ երեկ Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, անդրադարձել է նաև Հայաստանի տարածքին՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Իսկ Էրդողանը հիշեց Էնվեր փաշային, նշելով, թե նրան հոգին փառավորվեց վերջապես:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ուշ երեկոյան անդրադարձավ Բաքվում հնչեցրած վերոնշյալ հայտարարություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»:

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, «ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»: «Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության», - ընդգծել է Մանե Գևորգյանը:

Նա նշել է նաև, որ խիստ դատապարտելի է Հայոց ցեղասպանության «ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից»։ «Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ», հավելել է վարչապետի խոսնակը:

Իսկ շատախոս Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու Էրդողանին ու Ալիևին... Թե՞ թուրքերի հետ առևտուր անելու, «բարեկամություն» անելու գաղափարը ավելի գայթակղիչ է: Դա է՞ պատճառը, որ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ երկխոսություն սկսելու մեսիջներ հնչեցրեց:

Փաստորեն, Փաշինյանի ու Էրդողանի իշխանություններն, այսպես ասած, «պասերով» աշխատում են պատերազմից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7902 անգամ
Լրահոս
Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու ․ Վեհափառ Հայրապետ Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան Դե թող «կոկորդից բռնեն» ու ասեն՝ հենց հիմա դուրս արի, Ռուսաստանը համաձայն է․ Հայկ Այվազյան (video) Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան (video) Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան (video) Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան Գարեգին Բ Վեհափառը առաջնորդում է երթը՝ դեպի էջմիածին (video) ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am