ԱԺ նախագահը՝ կրճատումների մասին
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ խորհրդարանում կադրային ջարդ չկա: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով իր 16 խորհրդականների և օգնականների կրճատելու որոշմանը, նշեց, որ այդ մարդիկ բանիմաց և արժանի մարդիկ են և յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի:«ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա։ Եթե դուք հետագայում ծանոթանաք, ապա կտեսնեք, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, պարզապես այնտեղ, որտեղ ավելորդ հաստիքներ, շռայլություններ չկան: Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով մարդու անձը», - նշեց նա: Նա հավելեց, որ իր համար ընտրում է այնքան աշխատակիցներ, որքան անհրաժեշտ է:
