Դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու. ՍԴ նախկին անդամի բաց նամակը օլիգարխներին

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը բաց նամակ է հղել օլիգարխներին։ Իր նամակում նա բերում է եվրոպացի մեծահարուստների օրինակը և թերևս, հռետորական հարցեր հնչեցնում հայաստանյան օլիգարխներին ուղղված։ «Սիրելի՛ բարեկամ։ Անկեղծ ասած, երբ գրեցի «սիրելի», անմիջապես փոշմանեցի, քանզի ինձ համար դուք ոչ «սիրելի» եք, ոչ «հարգելի», ոչ էլ «մեծարգո», պարզապես քաղաքավարական կանոնները ստիպեցին թողնել այդ բառը: Վերջերս առիթ եղավ վերստին կարդալու իտալական Մեդիչինների գերդաստանի պատմությունը, ինչն էլ ստիպեց ձեզ դիմել: Բանն այն է, որ այդ ընտանիքը իր ժամանակին եղել է Եվրոպայի ամենահարուստը, որը ֆինանսավորել է եվրոպական թագավորներին ու իշխաններին: Բայց այսօր Մեդիչինները մնացել են պատմության էջերում և հիշվում են ոչ թե իրենց հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, որ թողել են Իտալիային ու ամբողջ Եվրոպային: Այսօր նրանք հարգանքով հիշվում են որպես «Վերածննդի կնքահայր»: Այսօր իտալացիները հպարտությամբ ամբողջ աշխարհին ցուցադրում են Ֆլորենցիան: Այդ նրանք են ի հայտ բերել և աշխարհին տվել Վերածննդի հանճարեղ ճարտարապետներին, նկարիչներին, քանդակագործներին (Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո և շատ ու շատ ուրիշներ): Մի այլ օրինակ: Պորտուգալիայում այսօր էլ մեծագույն հարգանքով են հիշում մեծահարուստ Գ. Գյուլբենկյանին, բայց ոչ նրա հարստության համար, այլ այն հարուստ մշակութային ժառանգության համար, որ նա նվիրաբերեց Պորտուգալիային: Եվ անցյալում, և այսօր նրա հիմնադրամի կրթաթոշակներով են ուսում ստացել բազմաթիվ ուսանողներ, որոնք դարձել են հանրահայտ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Այս տողերը գրելիս ակամա հիշեցի Ալ. Մակեդոնացու անվան հետ առնչվող մի պատում, ըստ որի՝ նրան թաղելիս դագաղում Մակեդոնացու ձեռքերը եղել են դագաղից դուրս պարզած, այսինքն՝ նա դրանով ցանկացել է ի տես մարդկանց հայտնել, որ ինքը իր հետ ոչինչ չի տանում, այլ թողնում է իր գործը: Չերկարացնեմ, ուղղակի ուզում եմ հարցնել՝ իսկ դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են: Ո՞ւր են ձեր դավինչիները, միքելանջելոները: Բայց հանգիստ թողնենք եվրոպացիներին, դառնանք ինքներս մեզ: 20-ական թթ. Ա. Մյասնիկյանը Հայաստան հրավիրեց մի մեծ խումբ հայ մտավորականների, որոնք իրենց պարտքը համարեցին թողնել բարեկեցիկ կյանքը, գալ քանդված Հայաստան և շենացնել այն: Այդ նրանք էին, որ կյանքի կոչեցին Երևանի համալսարանը և գիտությունների ակադեմիան: Բայց դուք գիտե՞ք արդյոք, թե ովքեր էին այդ մտավորականները և ինչպես էին դարձել նշանավոր գիտնականներ: Նրանք հիմնականում լինելով աղքատ ընտանիքների զավակներ՝ սովորել էին հայ մեծահարուստների կրթաթոշակներով: Դա է պատճառը, որ մենք այսօր ե՛ւ սիրով, ե՛ւ հարգանքով ենք հիշում Ա. Մանթաշովին, Արամյաններին, Անանովներին և շատ ու շատ ուրիշների: Այդ նրանք էին, որ հայաշատ վայրերում կառուցում էին եկեղեցիներ, դպրոցներ, օրիորդաց վարժարաններ, մշակութային օջախներ, հիվանդանոցներ: Այդ նրանց հիմնած դպրոցներում էին սովորում մեր շատ հայտնի մտավորականներ, և այդ դպրոցները այդ երկրների լավագույն դպրոցներն էին: Այդ նրանք էին, որ շենացրին Թիֆլիսն ու Բաքուն և շատ այլ քաղաքներ Կովկասում և այլուր: Նրանց բախտ չվիճակվեց շենացնել Հայաստանը. իսկ դուք, որ արժանացել եք այդ բախտին, չկարողացաք դրան արժանի լինել: Դուք նրանցից սովորեցիք միայն եկեղեցիներ կառուցել՝ մոռանալով, որ նրանք դա կատարում էին հայապահպանության նպատակով, իսկ դուք ձեր անունը անմահացնելու համար: Այնինչ այսօր հրատապ է մեր հազարամյա կիսաքանդ եկեղեցիները վերականգնելը: Դուք տառապում եք մի հյուծիչ փառամոլությամբ և ցուցամոլությամբ: Դուք ցանկանում եք մյուսներից տարբերվել ամենաթանկ մեքենայով, ամենաշքեղ առանձնատնով, ամենաշատ թիկնապահներով, Ձեր կանանց շքեղ հագուստներով, Ձեր երեխաներին թիկնապահներով դպրոց ուղարկելով… Չթվարկեմ, դրանք շատ-շատ են: Բայց դուք չեք ուզում հպարտանալ ձեր զավակով, որ ծառայում է հայկական բանակում՝ ամենածանր և վտանգավոր դիրքերում: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Անգլիայի արքայազնը ծառայում Բրիտանական զինված ուժերում, այն էլ ամենածանր՝ ռազմածովային ուժերում՝ ռազմանավում, այսինքն՝ բոլորի աչքի առջև: Պատկերացնո՞ւմ եք անգլիական լորդը կամ մի որևէ այլ ազնվական խուսափի իր զավակին բանակ ուղարկել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես հասարակությունը կընդունի այդ ազնվականին: Ձեզանից ոմանք կարող են ասել, որ իրենց զավակները ծառայել են բանակում, բայց ախր դուք էլ գիտեք, մյուսներն էլ գիտեն, թե ինչպես մի «ծակ» մտած և ինչ պայմաններում: Ների՛ր, բարեկամս, դու հարստացար, բայց ազնվական այդպես էլ չդարձար: Այսօր մեր խանութները լեցուն են թուրքական ապրանքներով: Չէ՞ որ թուրքի շահույթը դառնում է մի փամփուշտ, որից այսօր զոհվում է հայ զինվորը: Չէիք կարող մի քանի արտադրամաս կառուցել, որ այդ քոսոտ ապրանքը այստեղ արտադրվի: Մի թուրքի չափ է՞լ չկանք: Ժամանակը չէ՞, որ մենք արտադրենք այնպիսի ապրանք, որ վաճառվի Թուրքիայում և այլուր: Այսօր անընդհատ գլուխ ենք գովում, թե որքան աշխատանք է կատարվել մեր բանակը վերազինելու համար: Բայց ո՞ւր էիք դուք ապրիլյան պատերազմից առաջ: Չգիտեի՞ք, որ բանակում շատ բան չկար: Եթե չգիտեիք, ամոթ ձեզ, իսկ եթե գիտեիք ու ոչինչ չձեռնարկեցիք, ավելի ամոթ ձեզ: Դուք մասնաբաժին ունե՞ք հարյուրից ավելի զոհերի հարցում: Միայն թե շատ եմ խնդրում, հանկարծ չասեք, թե դա ձեր գործը չէ: Չեմ ուզում շարունակել, թե ինչ մասնաբաժին ունեք գործազրկության, արտագաղթի, աղքատության և էլի շատ հարցերում: Ձեր ջանքերի շնորհիվ չէ՞ր, որ Հայաստանից խուսափում էր Ք. Քըրքորյանը, և էլի շատ սփյուռքահայ մեծահարուստներ են խուսափում: Պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ դուք շատ եք սիրում, որ ձեզ հարգեն, գովեն, ձեր կատարած քայլերը ցույց տան հեռուստատեսությամբ, պարգևատրվեք մեդալներով ու շքանշաններով, ստանաք գիտական աստիճաններ ու կոչումներ, դառնաք պատգամավոր… մի խոսքով՝ հագեցնեք ձեր սնապարծությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ ընկալեն որպես «բիրդան աղա» կամ քաջ Նազար, որն իր ամբողջ իշխանությունը ցուցադրելու համար կարող է միայն ասել՝ «գյադե՛ք, հիմա էլ դեսը կանգնեք»: Հայերը և՛ բուն Հայաստանում, և՛ բոլոր գաղթօջախներում հայտնի են եղել իրենց օրինապաշտությամբ: Իսկ այսօ՞ր: Ժամանակը չէ՞ հասկանալու, որ օրինապաշտ լինելը լավագույն հպարտությունն է: Եթե առաջին միլիոնը ձեռք բերելու համար անօրինական ճանապարհը ամենալավն է, ապա հարստությունը պահպանելու և բազմապատկելու միջոցը օրինական բիզնեսն է: Չե՞ք կարծում, որ Արցախի հիմնախնդիրը լուծելու լավագույն միջոցը Հայաստանում և Արցախում Սահմանադրությամբ ապրելն է: Ուզում եմ ձեզ մի խորհուրդ տալ: Ժամանակին թագավորները իրենց ստվերում միշտ պահում էին մեկին (մոտավորապես այնպես, ինչպես Մելիք-Շահնազարը՝ Պըլը Պուղուն), ով բացառիկ իրավունք ուներ թագավորին ասելու նրա արատները: Հետևեք այդ օրինակին, թե չէ կարող եք հայտնվել անդուր վիճակում: Ժամանակն է ուշքի գալ: Որքան արագ բուժվեք ցուցամոլությունից, այնքան լավ ձեզ համար: Եղբայրաբար՝ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ P.S «Եղբայրաբար» բառը գրեցի անկեղծորեն և հուսով եմ, որ հետագայում չեմ փոշմանի»

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am