Բա սահման ենք պահում. Մանվել Գրիգորյան
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանըասաց, որ առանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Խոսելով սահմանին տիրող իրավիճակից՝ նշեց. «Դե, բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի, մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք»:
