ԱԳՆ-ն տեղափոխվում է նոր մասնաշենք. լուսանկարներ
Մամուլում գրվել է, որ որոշ նախարարություններ տեղափոխվելու են կառավարական նոր մասնաշենք, այդ թվում նաև ՀՀ արտգործնախարարությունը, որը ներկայումս տեղակայված է Հանրապետության հրապարակում գտնվող մի ներկայանալի շենքում։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նոր շենք տեղափոխվելու մասին լրագրողների հնչեցրած հարցին ի պատասխան, ասել էր.«Նոր մասնաշենք ենք տեղափոխվում այն նույն զգացումներով, ինչպես ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան»։
Նա հիշեցրել էր նաեւ, որ իրենք երբեմն ավելի շատ ժամանակ են անցկացնում աշխատավայրում, քան՝ ընտանիքներում։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, բավական լավ տրամադրությամբ են իրենք տեղափոխվում նոր շենք։ Եվ հիմա ՀՀ արտգործնախարարությունն իր աշխատանքները կշարունակի նոր մասնաշենքում։
Լուսանկարները՝ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից

