Ցույցը կցրես, որ մարզպետ նշանակեմ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։ Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատրաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։

Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երեւան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թեւոնյանը։ Նա եւ իր հրոսակախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը։

Հիշեցնենք, որ Թեւոնյանը հայտնի ճամբարափոխ է․ տարիներ առաջ նա լեւոնական շրջանակների սիրելին էր, 2012-ին ՀԱԿ մեծամասնական ցուցակում էր, 2017-ի ընտրություններում Ռ․ Թեւոնյանն Արարատում «Ելք»-ից էր առաջադրվել, իսկ 2018-ին որդին հայտնվեց «Իմ քայլում»։

Մեզ ասացին, որ Թեւոնյանի երեկվա ծառայություններն անհատույց չեն մնա․ նա Արարատի մարզպետի թեկնածուն է։ Գարիկ Սարգսյանին Փաշինյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել։ Երեկ Թեւոնյանն իր նշանակման մասին հարցին չպատասխանեց, բայց չհերքեց, որ անձամբ է ցույցը ցրել։

«Այսինքն՝ ո՞րն ա բռնությունը»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա, ապա զարմացավ՝ հո չէի՞ թողնելու միջպետական ճանապարհը փակ մնար։ Հարցրինք՝ 2018-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում, կարելի էր մայրուղին փակել, հիմա՝ ո՞չ։ «Այսինքն՝ ո՞նց․․․ էս երկրում հլա պատերազմը չի վերջացել, ես բան չանեի, հա՞»։ Երբ խնդրեցինք ասել, թե որտեղ է պատերազմ գնում, ասաց․ «Եկեք չասեմ, հա՞, ինձ թվում է՝ մենք ուրիշ ձեւ ենք մտածում»։

դիտվել է 1790 անգամ
Լրահոս
Նիկոլը մեզ նոր աղետ ու ցավ է բերում. ուշադիր լսեք՝ բանակում ինչ են արել. Անաստաս Իսրայելյան (video) Դասական առանց իզմերի նիկոլիզմ… Շարմազանով Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկը նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ․ Դանիելյան Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել․ «Հետք» Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը Ավելի լավ է 50 դրամ ավել տամ, բայց էդ զիբիլը չօգտագործեմ․ քաղաքացին՝ ադրբեջանական բենզինի մասին (video) Ինչ է ասել Խաչատուր Սուքիասյանը «Ռոսիա» մոլի աշխատակիցներին Հայաստանում դա անելը շատ վտանգավոր է, կարող ես դառնալ կալանավոր․ Հենրիխ Դանիելյան (video) Հայաստանում է ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները «Բարոյական բանկրոտ եք», չունեք ամոթ, կույր եք ու համր․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքն՝ ԱԺ-ի դիմաց (video) Սա դիվանագիտական ձախողում չէր. սա պետական դավաճանություն է. Արթուր Սուքոյան Ցմահ ազատազրկում. Բաքվի շինծու դատարանը հրապարակել է Արցախի պատանդված ղեկավարների դատավճիռը Սա այլևս լռություն չէ, դուք հանցակից եք․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Ազգային ժողովի դիմաց (video) Սովորական քաղաքացու համար փոխանցումների և կանխիկացման բարձր տոկոսները դեռ մնում են չլուծված բեռ. Հրայր Կամենդատյան Առաջ ոռնոց էին կապում, երբ ակտիվիստի կողքով մի ոստիկան էր անցնում․ Մամիկոն Ասլանյան (video) Դուք մանկապղծության կղզիներում շաբաշներ էիք բաժանում․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ի դիմաց (video) Իմ վրա հարձակումա եղել, հեռախոսս հափշտակել են, շանտաժի ենթարկել․ Արթուր Չախոյանը՝ դատախազության մոտ (video) Հայոց պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է․ Տեր Փառենի խոսքը՝ ԱԺ-ի դիմաց՝ ակցիայի ժամանակ (video) #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ․ Բաքվի բանտերից գերիներին վերադարձնելու պահն է․ Նարինե Դիլբարյան (video) Էս ձուն շենքի վրա չեմ նետելու, իրանց եմ փոխանցելու, որ նայելով՝ հասկանան՝ իրանք ովքեր են․ Չախոյան (video) Արայիկ Հարությունյանը դատապարտվեց Լևոն Մնացականյանը դատապարտվեց Աննախադեպ է, այսօր ՀՀ բանտերում են գտնվում ՀԱՍԵ չորս Սրբազան Հայրեր, ինչով վնասում ենք ինքներս մեզ, հայ ժողովրդին․ Տեր Փառեն Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին Մենք պարտավոր ենք պայքարել․ հարվածը եկեղեցու դեմ չէ, ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Տեր Փառեն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am