Թանկարժեք Հայկ Բաբուխանյան, պատվիրատուներիդ էշի տեղ ե՞ս դնում. Անդրիաս Ղուկասյան
«Թանկարժեք Հայկ Բաբուխանյան, քեզ հանձնարարել են, որ դու ինձ վրա մի կարգին կոմպրոմատ հայթայթես, իսկ դու ի՞նչ ես արել։ Պատվիրատուներիդ էշի տեղ ե՞ս դնում։ Ամբողջ հանրապետությունը գիտի, որ այդ մեքենան գնել եմ 2007թ․, իսկ վերջին նախագահական ընտությունները եղել են 2013թ․։ Մեր երկրում միայն դու կարող էիր գալ «հանճարեղ» եզրահանգման, որ «․․․միգուցե նախագահական ընտրություններում հացադուլ հայտարարելու շնորհիվ է նա շքեղ մեքենա գնել»»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա նկատի է ունեցել «Իրավունք» թերթի մի հրապարակման, որի հեղինակը, ենթադրել է, որ «Նոր Հայաստանի» անդամը մեքենան միգուցե գնել է 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում` իր հացադուլով: Հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է նշված թերթի սեփականատերը:
