«Ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել». Պյոտր Սվիտալսկի
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հարցին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին՝ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությանը։ Ինչպես ասաց՝ Եվրամիությունը մեծապես սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործողություններին և նրանց կողմից հնչեցված վերջին հայտարարությանը: Դեսպանը նշեց, որ Արցախում և դրա շուրջ ծավալվող իրադարձություններն ու իրավիճակը մանրամասն քննարկվել է համագործակցության խորհրդի ժամանակ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի միջև: «Մենք հավատում ենք, որ այս հակամարտության համար չկա ռազմական լուծում, և որ ստատուս- քվոն այլևս հնարավոր չէ պահպանել: Մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի: ԵՄ հիմնարար սկզբունքները բարձրաձայնվել են այդ հանդիպման ժամանակ, և կարող եմ ասել, որ հայկական կողմը խիստ բավարարված է Ֆեդերիկա Մոգերինիի կողմից բարձրաձայնված դրույթների մասով»:
