Ֆրանսիացիները և գերմանացիները ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ թուրքերը չճանաչեն. Շառլ Ազնավուր
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը, որում պատասխանել է հաղորդավար Բեքի Անդերսոնի հարցերին: Այն հարցին, թե Ազնավուրի համար ինչ է նշանակում լինել հայ, նա պատասխանել է. «Ինձ համար ֆրանսիացի լինելը նույնն է, ինչ լինել հայ, բայց ես հայ եմ: Ես երբեք չեմ ժխտել, որ հայ եմ ու չեմ սիրում այն մարդկանց, ովքեր թաքցնում են ինչ- որ բաներ, ինչ-որ տեղերում ընդունելի լինելու համար: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ցտեսություն»,- ամփոփել է Ազնավուրը: Լրագրողի այն հարցին , թե Դուք 2015 թվականին Հայաստանում էիք կապված Եղեռնի 100 ամյակի հետ և ասում էիք, որ բառերը կարևոր չեն, կարևորը փաստի ճանաչումն է, ասել է. «Այո, ֆրանսացիները ճանաչել են հայոց ցեղասպանությունը, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չճանաչեն: Ոչ ոք չասեց` ինչու նրանք մեզ սպանեցին, ինչն էր պատճառը. Կրո՞նը, ես չեմ հավատում դրան: Դա կրոնը չէ», -պատասխանել է լեգենդար շանսոնյեն:
