Պենտագոնը հայտարարել է ԻՊ-ի թուրք պարագլխի ոչնչացման մասին
Պենտագոնը հայտարարել է, որ վնասազերծել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետությունը» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման երեք առաջնորդների: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ սպանվածներից մեկը ծագումով թուրք Մուստաֆա Գյունեշն է, ով ԻՊ-ին էր միացել Սիրիայում: Գյունեշը սպանվել է ապրիլի 27-ին՝ սիրիական Մեյադինում տեղի ունեցած օդային հարձակման ժամանակ: Թուրքիայում գտնվող նրա կրտսեր եղբայրը՝ Ֆուաթ Գյունեշը ավելի վաղ ձերբակալվել էր Ստամբուլում խոշոր ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Հարցաքննության ժամանակ նա տեղեկացրել էր, որ իր ավագ եղբայրը Սիրիայում միացել է ԻՊ-ին: ԱՄՆ-ի ուժերի կողմից սպանված մյուս երկու ԻՊ պարագլուխները ալժիրցի Էբու Ասըմ էլ Ջեզիրին և Էբու Հաթթաբ էլ Ռավին են : Վերջինիս քաղաքացիությունը հայտնի չէ: Աղբյուր` Ermenihaber.am
