Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը. Սվիտալսկի
«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ լուծում : Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել և խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում: Ռազմական լուծումը բացառված է: Երբ կողմերը հասեն խնդրի խաղաղ կարգավորման, Եվրամիությունը պատրաստ է հակամարտության գոտում վերականգնողական աշխատանքների իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրել, բայց դա տեղի կունենա միայն ու միայն հակամարտության գոտում խաղաղության հաստատման և հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում»,-Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
