ՌԴ ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 120 անդամի
RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ աղբյուրին հայտնում է,որ ռուսական ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը պատկանող 32 պիկապ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով, և ավելի քան 120 անդամի, ովքեր մայիսի 25-ին սիրիական Ռաքքա քաղաքից շարժվում էին Պալմիրայի ուղղությամբ։ Պալմիրայի ուղղությամբ գրոհայինների տեղաշարժի և այնտեղ խմբավորման աճի բոլոր փորձերը կոշտ կերպով կկանխվեն,հավելել է աղբյուրը:
