ՌԴ-ում սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա
«Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան ասաց,որ Ռուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի արտադրանքներին և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: «Այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում հիշել այդ արտադրանքների համը և ինչպես հայկական արտադրության, այնպես էլ համատեղ արտադրված ապրանքները ունեն մեծ ներուժ:Նման համաժողովներն օգնում են արտահանողների գտնել գործընկերական կապեր և հասկանալ մրցակցային կողմերը»,- ասել է Նիկիշինան։
