ՀՀ կառավարությունը վաճառքի է հանել Հրազդան մարզադաշտը
ՀՀ կառավարությունը հաստատել է 2017-ից 2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Այդ թվում է նաև «Հրազդան» մարզահամալիրը: Մի շարք կառույցներից կառավարությունն ակնկալում է 35-36 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ 2003 թվականին կառավարության որոշմամբ ստադիոնը վաճառվել է Աշոտ Աղաբաբյանին։ 2015-ի հունիսի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մարզահամալիրը սնանկ է ճանաչվել:
