Վարդան Հարությունյանը՝ «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման մասին
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը ,անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` ընդգծեց , որ հանցագործություն է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի: «Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր պետք է աշխատել պահանջներին համապատասխան: Եթե որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ բաներ»,-ասաց նա:
