Սիրիայում վերջին օրերին տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, ՄԱԿ-ը պահանջել է ապահովել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը ռմբակոծելիս: Միայն վերջին օրերին ավիահարձակումների և ջիհադականների վրեժխնդրության գործողությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներին զոհվել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը: Մայիսի 14-ին Ռաքքայում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով 23 մարդ է զոհվել, այդ թվում 17 կին:
