Շիրակի մարզի Քեթիի ոլորաններում վրացական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին վրացական համարանիշներով բեռնատարը Քեթիի ոլորաններում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հարամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Դեպք վայր են ժամանաել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի հրշեջ-փրկարարները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
