ԱՄՆ-ը՝Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Թրամփ
rusarminfo.ru-ն հայտնում է,որ Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իլհամ Ալիևին ուղարկված նամակում ասված է այն մասին,որ ԱՄՆ-ը վճռականապես աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերը: Մեր ընդհանուր ջանքերը ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և գլոբալ անվտանգության ամրացմանը: Մենք Ադրբեջանի ժողովրդի կողքին ենք, հավատարիմ ենք հարաբերությունների ամրապնդմանը անվտանգության, տնտեսական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքների ոլորտում:«ԱՄՆ-ը նաև վճռականորեն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»»,- ասված է Թրամփի նամակում: Իլհամ Ալիևն էլ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի պատվին պաշտոնական ընդունելությանը, հայտարարել է, որ Բաքուն ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը բանակցություններում, քանի որ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ի սկզբանե ադրբեջանական տարածք, իսկ ժամանակակից Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի տարածքներում»:
