Ահաբեկչության դեմ պայքարի հռչակագիր են ստորագրել
Reuters-ը տեղեկացնում է ,որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները Իտալիայում ընթացող գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հռչակագիր: «Սա Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիային ուղղված համերաշխության, բարեկամության և միասնականության հզոր ազդակ է:G7-ի երկրները պատրաստ են վճռականորեն շարունակել պայքարը ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
