G7-ի յոթ ղեկավարներից հինգը կենսաբանական երեխաներ չունեն
The Washington Post-ի լրագրողը նշել է,որ G7-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների յոթ ղեկավարներից հինգը կենսաբանական երեխաներ չունեն: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ճապոնիայի վարչապետ Աբեն, Իտալիայի վարչապետ Ջենտիլոնին ընդհանրապես երեխաներ չունեն, Գերմանիայի կանցլեր Մերկելը ունի երկու ոչ հարազատ երեխաներ, Ֆրանսիսյի նախագահ Մակրոնի երեք երեխաները կնոջ առաջին ամուսնուց են: «Միայն հյուսիսամերիկյան երկրների ղեկավարները ունեն հարազատ եեխաներ. հեղինակը նկատի ունի Կանադայի վարչապետ Թրյուդոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Լրատվամիջոցը նշում է, որ G7-ի երկրներում վիճակագրությունը այսպիսին է՝ Իտալիայում մեկ կնոջ հաշվով՝ 1,4 երեխա, Ֆրանսիայում՝ 2,0 երեխա: Շեշտվում է նաև, որ Թուրքիայի նախագահը վերջերս կոչ արեց Եվրոպայում ապրող թուրքերին. «Երեք, հինգ երեխա ունեցեք, որովհետև դուք եք Եվրոպայի ապագան»,նշել է լրագրողը:
