Քո հրճվանքը երկար չի տեւելու. Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Փաշինյանին

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը 3 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով. «Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու: Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալի՛ր, եթե ոչ, դու ես դավաճանը»:

3 օր անց Aravot.am-ի հետ զրույցում, դիմելով Փաշինյանին, Սերոբ Գասպարյանն ասաց. «Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, դուք մեղավորներին չկալանավորեցիք, ես ընդունում եմ սա՝ որպես դավաճանություն: Դավաճանները պիտի պատժվեն…Երբ որ ես ասում եմ՝ դավաճանը պիտի բացահայտվի, ինչ-որ մարդիկ մտածում են, թե ես աթոռի կռիվ եմ անում: Լսե՛ք, ժողովուրդ, ես կորցրել եմ իմ ամենաթանկը, ես կորցրել եմ իմ թանկերին, ի՞նչ աթոռի մասին եք խոսում դուք, այս տիպի կարողացել են ձեզ կուրացնել: Եթե մեկը հարցադրում է անում, նշանակում է աթոռի կռի՞վ է անում: Դու չհարապարակեցիր ցուցակ ձեր եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհվածների, չհրապարակեցիր դավաճանների անուններ:

Միգուցե հիմա ես քեզ օգնեմ ու նորից պատերազմի դաշտ մտնեմ: Սա՝ քո մասին. «քո»-ով եմ խոսում, որովհետեւ դու պիտի վաստակեիր «ձեր» ասելու արժանիքները, քո պրինցիպներին, քո սկզբունքներին դու դավաճանեցիր: Չգիտենք այսօր ինչ է կատարվում Հայաստանում: Ես երեկ տեսել եմ մի տեսագրություն, թե ոնց է նվաստացնում թուրքը հային: Դուք չե՞ք ամաչում՝ լսելով այն գեներալին, որ հայերեն զրուցում է, ասում է՝ «շնե՛ր, մենք գալու ենք Երեւան»: Ո՞վ է պատճառը, որ թուրքը ինձ շուն է անվանում, ո՞վ է դրա մեղավորը, ո՞վ սարքեց դա: 3 ամիս առաջ մենք էինք ասում՝ շնե՛ր, գալու ենք Բաքու: Այսօր նրա՛նք են ասում, դո՛ւ ես դրա մեղավորը: Ճիշտ ես ասում, պարո՛ն վարչապետ, նախկիններն են մեղավոր, որ դու կաս այսօր, նախկիններին չսիրելով՝ ձեզ բերեցին: Խնդրում եմ ձեզ, Աստծո սիրուն, գնացե՛ք, դուք չեք կարող այս ազգին ճահճի մեջից հանել…Այո՛, պարոն վարչապետ, մենք վնգստում ենք: Ամեն գիշեր վնգստում ենք մեր երեխաներին տեսնելով, բայց դու հրճվում ես:

Քո հրճվանքը երկար չի տեւելու: Հազարավոր մայրեր, հազարավոր քույրեր, եղբայրներ վնգստում են, ինչպես դու ասացիր: Ես ամեն գիշեր գերեզմանոցում վնգստում եմ իմ եղբոր վրա, իմ եղբոր որդու վրա: Քո խոսքերն եմ ասում՝ վնգստացողներ, դու էլ ես վնգստալու ու այս խոսքերը գիշերները մղձավանջ են դառնալու: Տասը հազարավոր մարդիկ քո աչքերում երեւում են ու մի օր դու իսկապես կդառնաս հիվանդ»: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին՝ Սերոբ Գասպարյանը կարեւոր դետալներ պատմեց նրա հետ զրույցից. «Ես ունեմ վկաներ, փաստերով եմ ասում. ամսի 11-ին Արայիկ Հարությունյանը զանգահարեց Ռուստամ Գասպարյանին, ես կողքը նստած էի: Բառացի ասում եմ ինչ ասեց՝ «անունս չտաս, ես եմ»: Դե որ չլսեին թուրքերը՝ անունս չտաս, ես եմ, եկեք ինձ մոտ: Դա կարող է վկայել նաեւ Սիսիանի Աշոտը, որովհետեւ ինքը ներքեւում նստած էր: Գնացել ենք, բառացի ասեց՝ «դուք շարժվում եք հիմա Հադրութ՝ թութակներ, եւ ես ձեր հետ ուղարկում եմ 60 հոգի սպեցնազ, դուք կմնաք Տող գյուղում, առավոտ ես կգամ ու ձեզ կառաջնորդեմ դիրքեր ու կմշակենք Հադրութը գրավելու պլանը: Բառացի նրա խոսքերն էին: Դուք չուղարկեցիք սպեցնազ, դուք չեկաք, Հադրութը կարայինք մենք վերցնեինք՝ թույլ չտվեցիք, բայց ձեր փոխարեն ամբողջ գիշեր զանգեց ոմն մի գեներալ, որ շուտ հասեք…այնքան պահեցիք մեզ թութակներում, որ թուրքերը արդեն իրենց զորքը տեղավորեցին Հադրութում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:

դիտվել է 2142 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am