Մահացել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին
Politico թերթը՝ հղում անելով դստերը հայտնում է,որ 89 տարեկանում Inova Fairfax հիվանդանոցում կ յանքից հեռացել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1977-1981) Զբիգնև Բժեզինսկին։ Բժեզինսկին լեհական ծագումով ամերիկացի քաղաքագետ էր, սոցիոլոգ, պետական գործիչ, ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջատար գաղափարախոսներից մեկը։ Վերջին տարիներին վարել է ակտիվ դասախոսական և խորհրդատվական գործունեություն, գլխավորել է մի շարք հասարակական կազմակերպություններ, ներառված է եղել մի քանի հիմնադրամների ու ընկերությունների ղեկավար կազմում, հեռուստատեսությամբ վարել քաղաքական հաղորդումներ, եղել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ։
