Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կարծիքով՝ չի բացառվում, որ ՀՅԴ-ն կրկին դուրս գա կոալիցիայից

«Փաստ» օրաթերթը գրում է. Հակոբ Հակոբյանը թեև չի ընտրվել պատգամավոր, սակայն շարունակում է քաղաքականության մեջ մնալ: Եվ մամուլով ու քաղաքական գործիչների հետ հանդիպումներին մասնակցելով հետևում է, որ, ինչպես ինքն է ասում. «Քաղաքական գործիչները ճիշտ աշխատեն ու ճիշտ որոշումներ կայացնեն»: «Հետևում եմ, որ ժողովրդին չտանեն փորձության: Զբաղված եմ նաև քաղաքական գործիչներին խորհուրդներ տալով»,– ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածուն: Նրա տեղեկացմամբ շուտով հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտության նոր փուլ է սկսվելու: Արձանագրությունները սկսելու են քննարկվել և ընդունվել թուրքական ու հայկական խորհրդարաններում, քանի որ դրանց ընդունումը բխում է նաև Թուրքիայի շահերից: «Բայց ես կարծում եմ, որ ինչպես նախկինում Դաշնակցություն կուսակցությունը խնդիր ունեցավ և դուրս եկավ կոալիցիայի կազմից, նույնը կարող է հիմա կրկնվել»,– ասաց Հ. Հակոբյանը: Պատգամավորության թեկնածուն խոսելով երկրի տնտեսական իրավիճակի մասին ասաց, որ եթե իրականում տնտեսական աճ կա, ապա այդ ամենը պետք է անդրադառնա յուրաքանչյուր ընտանիքի վրա: Բայց եթե նման անդրադարձ չկա, ուրեմն դրանք պարզապես թվեր են: Խոսելով կառավարության վերջին նիստի ժամանակ որոշ ընկերությունների մասնավորեցման ցանկը հաստատելու մասին, Հ. Հակոբյանն ասաց, որ դրա տակ որևէ լավ բան տեսնել հնարավոր չէ: «Եթե մասնավորեցնում են, թող մասնավորեցնեն, բայց դրանից քաղաքացին ավելի լավ չի ապրի: Դրա փոխարեն յուրաքանչյուր մարզպետ, քաղաքապետ պետք է բոլոր ընտանիքների հետ աշխատի և պետք է հետևի, որ ամեն ընտանիքից գոնե մեկը ներգրավված լինի պետական կառույցների աշխատանքում: Եվ չի կարելի թույլ տալ, որ մի ընտանիքում բոլոր չափահաս մարդիկ աշխատանք ունենան, իսկ մյուսում ոչ մի աշխատող չլինի: Դա մարդկանց հանդեպ իշխանությունների կողմից ցուցաբերվող անազնիվ մոտեցում է»,– ասաց Հ. Հակոբյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերջ տալ նաև խնամի–ծանոթ–բարեկամ ավանդական դարձած մոտեցմանը և պետք է բոլոր ընտանիքները կարողանան ինչ–որ կերպ ներկայացված լինել պետական ապարատում: Բացի այդ, իշխանությունները պետք է նաև կարողանան մարդկանց սատարելով օգնություն խնդրողից վերածվել օգնություն տվողի: «Պետք է իշխանությունները, քաղաքական գործիչները իրենց վրա պարտականություն վերցնեն, որպեսզի մեկ տարի հետո կարողանան ասել, թե օրինակ` անցյալ մեկ տարում քանի ընտանիքի են կարողացել նման ծանր իրավիճակից հանել: Հարկավոր է հավասարության և արդարության սկզբունքը պահել, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի և ամեն ինչ կմնա նույնը»,– ասաց Հ. Հակոբյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի օրենքները բավարար հնարավորություն տալիս են, որ իշխանությունները ցանկացած անարդար երևույթի դեմ պայքար մղեն: Այս գործին նույնպես պետք է մասնակցի հասարակությունը, իսկ երբ այն անտարբեր է դառնում իր կյանքի, շրջապատի և պետության նկատմամբ, ստացվում է այն՝ ինչ հիմա տեսնում ենք: «Հարկավոր է կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու հասարակական պահանջ ձևավորել: Եվ ես վստահ եմ, որ նման պահանջ ձևավորելու դեպքում հասարակությունն իր ձեռքը կվերցնի ամեն ինչ: Այդ դեպքում որևէ արատավոր երևույթ չի լինի, իսկ հասարակությունը կհաղթի: Բոլոր զարգացած երկրներն այս ճանապարհով անցել են, բայց երբ հասարակությունը անտարբեր է, կառավարությունն էլ ոչինչ անել չի կարողանա»,– ասաց Հ. Հակոբյանը: Խոսելով ԱԺ նոր կազմի և նորընտիր պատգամավորների մասին նա տեսակետ հայտնեց, որ ներկայի խորհրդարանը չի կարողանալու արատավոր երևույթների դեմ արդյունավետ պայքարել, քանի որ ինքը խորհրդարանական մեծամասնությունը կազմող ուժերի մոտ նման փոփոխություններ կատարելու քաղաքական կամք չի տեսնում: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am