Ջրհեղեղը 100 մարդու կյանք է խլել/տեսաշար/
Associated Press-ը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին հայտնում է,որ Շրի Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս 99 մարդ անհետ կորած է համարվում։
Աղետների հետևանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ մոտ 2900 մարդ ստիպված է եղել լքել իր տունը տարերային աղետի հետևանքով, որի պատճառ էին դարձել տեղատարափ անձրևները։
