Մասնավոր այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման մասին լուրեր շրջանառվեցին, որ լարված է անցել, ապա նախագահականից հերքեցին։ Հետո լրատվամիջոցները մի կտոր տեսանյութ տարածեցին, որտեղ մասնակիցներից մեկը քննադատական խոսքեր է ուղղում ՀՀ նախագահին՝ նրան մեղադրելով լռելու, երկրում ստեղծված իրավիճակին նպաստելու մեջ։
Մեզ հետաքրքրեց, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, քանզի մասնակիցների մեջ ծանոթ դեմքեր չհայտնաբերեցինք։
Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկին, ով փոքր բիզնեսով է զբաղվում ՌԴ մայրաքաղաքում եւ հանդիպմանը ներկա չի եղել, խնդրեցինք դիտել լուսանկարները եւ ասել՝ որեւէ մեկին ճանաչո՞ւմ է։ Լուսանկարներն ուշադիր զննելուց հետո մեր հայրենակիցն ասաց. «Այ, այս մեկին ճանաչում եմ՝ ինձ 5 հազար ռուբլի է պարտք»։ 5 հազար ռուբլին 100 դոլարից պակաս գումար է։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը