Օրբանն ընդդեմ Սորոսի. ազգային զգացմունքներն ընդդեմ գլոբալիզացիայի. ո՞վ կհաղթի

Военное Обозрение հրատարակությունը հոդված է հրապարակել, որում հոդվածագիր Ալեքսանդր Խարալուժնին վերլուծել է Եվրոպական քաղաքականության մեջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կոնֆլիկտը:Գրում է tert.am-ը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Եվրամիությունը ցնցող ներքին հակասությունների մաս է կազմում միլիարդատեր Ջորջ Սորոսի (լայնորեն հայտնի է մեծ թվով ինքնիշխան պետությունների գործերին միջամտությամբ) և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բացահայտ կոնֆլիկտը: Փաստացիորեն, երկու քաղաքական գործիչների միջև (դժվար է Սորոսին այդպիսին չդիտարկել) քննարկում է ընթանում ոչ այնքան Եվրոպայի ներկայիս հստակ խնդիրների, որքան այն ուղու մասին, որը պետք է անցնի ԵՄ-ն ապագայում:

Ըստ հեղինակի՝ վեճը սկսել է Սորոսը, որը բավականին անթաքույց միջամտել է ԵՄ-ում մի կողմից Բրյուսելի, մյուս կողմից` Վարշավայի և Բուդապեշտի միջև ընթացող կոնֆլիկտին:

«Առանց այս առճակատման մանրամասների մեջ մտնելու, հարկ է նշել, որ Լեհաստանը և Հունգարիան բուռն քննադատության են ենթարկվում եվրոպական բյուրոկրատների կողմից, որի պատճառն իրենց դատական համակարգերում կատարված փոփոխություններն են: Այնուամենայնիվ, սա միայն տեսանելի պատճառն է: Փաստացիորեն, մենք խոսում ենք հակադրությունների շատ ավելի լայն շրջանակի մասին:

Ե՛վ լեհերը, և՛ հունգարացիները կտրականապես չեն ցանկանում ընթանալ «ընդհանուր եվրոպական արժեքների» մի ամբողջ շարքին հետևելու ճանապարհով, այնինչ Բրյուսելում դրանք համարվում են հիմնարար: ԵՄ միգրացիոն քաղաքականության, ԼԳԲՏ համայնքի իրավունքների և նման այլ բաների նկատմամբ Հունգարիայի և Լենստանի պես պահպանողական երկրների վերաբերմունքը (ժամանակակից Եվրոպայի չափանիշներով) բարկություն առաջացնող վիճահարույց հարցերի ամբողջական ցուցակի մի մասն է միայն: Խոշոր հաշվով, մենք խոսում ենք Հին աշխարհը գրավող գլոբալիզացիայի գործընթացներին դիմադրելու մասին:


Բրյուսելը որոշել էր կարգավորել հակամարտությունը սովորական մեթոդներով. սպառնալով այս երկու երկրները զրկել սուբսիդավորված ֆինանսավորումից: Վարշավան և Բուդապեշտը, «վախենալու» փոխարեն, նույն կերպ պատասխանեցին. նրանք արգելափակեցին ԵՄ բյուջեն հաջորդ տարվա քվեարկության ընթացքում: Փող չե՞ք տալիս, ուրեմն ոչ ոք չի ստանա: Իրավիճակն արդեն նմանվում էր փակուղու, երբ մոլորակի գլխավոր գլոբալիստներից մեկը (եթե ոչ ամենագլխավորը) Ջորջ Սորոսը, որոշեց միջամտել հակամարտությանը:

Project Syndicate կայքում նրա հրապարակած հոդվածը ոչ միայն Եվրոպային կոչ է անում «առճակատվել Հունգարիայի և Լեհաստանի հետ», այլ ուղղակիորեն նշում է, որ դա պետք է արվի հնարավորինս կոշտ: Միևնույն ժամանակ, արտահայտման առումով, «Բաց հասարակության» հիմնադիրը ամենևին էլ ամաչկոտ չէ՝ Վիկտոր Օրբանին և Յարոսլավ Կաչինսկիին ուղղակիորեն անվանում է «քաղաքական կոռումպացված պաշտոնյաներ»: Սորոսը Հունգարիայի վարչապետին անվանել է նաև «կլեպտոկրատ»՝ նրան մեղադրելով «իշխանությունը ցմահ յուրացնելու» փորձերի համար: «Եվրոպական արժեքների» նախանձախնդիրների չափանիշներով՝ մեղադրանքները շատ ծանր են:

Ի դեպ, նրանց մեջ վրդովմունք է հնչում նաև կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնելու Բուդապեշտի մտադրությունների վերաբերյալ: «Գունավոր հեղափոխությունների» խամաճիկներին խաղացնողը երբեք էլ Ռուսաստանի ընկերը չի եղել, ուստի այստեղ ամեն ինչ բնական է: Սորոսն իր զայրացած ուղերձն ավարտում է Բրյուսելին ուղղված բավականին հստակ առաջարկություններով. պարզապես շրջանցել հունգարա-լեհական բյուջեի վետոն, միևնույն ժամանակ թողնելով այս երկու երկրները առանց եվրոցենտի: Թող տառապեն...

Մինչև հոգու խորքը վիրավորված Օրբանի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց: Խոչընդոտ առաջացավ միայն այն փաստից, որ Project Syndicate-ը Սորոսի հակառակորդի հոդվածը կտրականապես հրաժարվում էր հրապարակել: Այնուամենայնիվ, այն, իհարկե, հրապարակվեց: Պետք է արժանին մատուցել Օրբանին. նրա մեջ շատ ավելի քիչ թույն և մաղձ կա, և շատ ավելի խորը և հիմնավոր մտորումներ Եվրոպայի ճակատագրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նա չի կարողացել դիմակայել Սորոսին «տնտեսական հանցագործ» ու «միլիոնավոր մարդկանց կյանքերը ոչնչացրած համաշխարհային սպեկուլյանտ» անվանելու հաճույքին, ինչպես նաև նկատել է, որ իրականում ինքնիշխան պետության վարչապետի համար անտեղի է բանավիճել այնպիսի կասկածելի անձնավորության հետ, ինչպիսին է «Բաց հասարակության» ղեկավարը:

Օրբանի գլխավոր հիմնավորումն այն է, որ նա ոչ թե դեմ է Եվրամիությանը, այլ դեմ է այդ վիթխարի կոռումպացված և հանցավոր «կայսրությանը», որը ստեղծել է Սորոսը՝ միայն բարեգործ ձևանալով, այնինչ նա իրականում իշխանությամբ տարված մոլագար է, որը ձգտում է ստեղծել մի տեսակ «բազմազգ և բազմամշակույթ նոր կայսրություն» ՝ իր իսկ ղեկավարությամբ: Հունգարիայի վարչապետը նախատում է Բրյուսելի քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին ՝ այս կործանարար նկրտմանը «ենթարկվելու» համար ՝ միևնույն ժամանակ բացահայտ ասելով, որ նրանցից շատերը վաղուց «գնվել են Սորոսի կողմից և աշխատավարձ են ստանում»:

Վիկտոր Օրբանը պնդում է, որ «Բաց հասարակության» և դրա սեփականատիրոջ կողմից հռչակված արժեքները ոչ մի կերպ չեն առնչվում ազատության և անկախության հետ, և միայն քողարկված ստրկություն են իրենցից ներկայացնում: Հունգարիայի վարչապետը բացահայտորեն ընդդիմանում է սորոսական ազատական ժողովրդավարությանը` ի օգուտ քրիստոնեական ժողովրդավարության, որի հիմնական արժեքը գիտակցված ընտրության ազատությունն է, և ոչ թե կույր հնազանդությունը մեծամասնության թելադրանքին:

Ի վերջո, Օրբանը խոսում է «Բրյուսելի նոր կայսրության հետ ճակատամարտի» մասին, որի հետ բախվում են «ազգային պետությունները», որոնք ցանկանում են պահպանել իրենց ինքնությունն ու ազատությունը, որի դեմ հիմնական սպառնալիքներից մեկ նա տեսնում է «Սորոսի ցանցը»: Այս հիմքի վրա կարող ենք ասել, որ Հին աշխարհում քաղաքական «փոթորիկ» է սպասվում: Ո՞վ կհաղթի, և ինչպես դա կազդի արդեն թուլացած «միավորված Եվրոպայի» վրա, դեռ դժվար է ասել: Սակայն, ձանձրալի չի լինի»,-եզրափակել է հեղինակը:

դիտվել է 678 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am