Նոր մանրամասներ՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստած անձանց վերաբերյալ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ: «Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանից է, թե Հայաստանից, դեռ պարզ չէ: Նրանք առայժմ հակասական ցուցմունքներ են տալիս: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) և 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենքը պահելը, կրելը): Ձերբակալված 3 անձանց անուններն իրավապահները դեռ գաղտնի են պահում», - գրել է թերթը:
