Օբաման արձակեց Պուտինի ձեռքերը Սիրիայում. Times
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավորություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթող դառնալ սիրիական հակամարտությունում, որը իսկական աղետ դարձավ Արևմուտքի համար,գրում է Times-ը: «Ռազմավարական որոշումներ կայացնելու փոխարեն Բարաք Օբաման նախընտրում է քարոզներ կարդալ: Դրա գինը դարձավ Սիրիայի կորուստը: Օբաման Սպիտակ տուն է հրավիրել նախագահների մասին գրող պատմաբանների: Նրանք պետք է ասեն Օբամային, որ պատմության մեջ կմնա ոչ թե Իրանի հետ միջուկային գործարքն ու Աֆղանստանում մարտադաշտից հեռանալը, այլ այն, որ ամերիկացիները սիրիացիներին թողեցին բախտի քմահաճույքին: Զարմանալի չէ, որ Վլադիմիր Պուտինը իր համար Սիրիայում հնարավորություն զգաց: Սիրիական հողում ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիայի հետ ուղղակի հակամարտության գնալու շանսերը նվազագույն էին, ու դա ազատեց Պուտինի ձեռքերը»,- գրում է հոդվածագիրը:
