Ավելի քան 300 սիրիացիներ են մասնակցել Հալեպ-2017 առաջին էքսկուրսիոն շրջագայությանը
Հալեպում տուրիստական տարեշրջանն է բացել առաջին համալիր էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում: Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցականներ, ուսանողներ եւ թոշակառուներ դիտել են Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմեյադի մզկիթը, Միջնաբերդը եւ ամֆիթատրոնը։
«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղեւորության երթուղով բացված են սննդի կետեր եւ հուշանվերների խանութներ. ներկայում էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով:ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմն ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ էր այցելում»,-լրագրողներին ասել է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը:
էքսկուրսիան ավարտվել է հնադարյան ամֆիթատրոնում :
