Մեր տեղեկություններով, ավելի քան 5-ամսյա ձգձգումից, բոլոր ժամկետները խախտելուց հետո, երբ ի վերջո Սահմանադրական դատարանը քննելիս է եղել Ռոբերտ Քոչարյանի դիմումների ընդունելության հարցը, որոնցով բարձրացվել են հունիսի 26-ի սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցերը, «պատահական զուգադիպությամբ» ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը զանգ է ստացել՝ մասնակցելու վարչապետի մոտ երեկ հրավիրված դատաիրավական համակարգի ղեկավարների հանդիպմանը:
Նա այնքան է ոգեւորվել հրավերից, որ ցանկացել է անմիջապես ընդմիջել ՍԴ նիստը, որ շտապի Փաշինյանի հետ հանդիպմանը: Սակայն միամտաբար բարձրաձայնել է, որ իրեն հրավիրել են ոչ թե կառավարությունից, այլ զանգել է Բարձրագույն դատական խորհրդի մի մասնագետ: Սա զայրացրել է ՍԴ մի շարք դատավորների:
Արման Դիլանյանը չի մասնակցել հանդիպմանը, սակայն ոչ թե այն պատճառով, որ ազդվել է գործընկերների արձագանքից, այլ կառավարությունից չեն հաստատել հրավերը: Իսկ հրավիրելու իմաստ վարչապետը չի տեսել, որովհետեւ Դիլանյանն առանց այն էլ պատրաստակամ է կատարել Փաշինյանի բոլոր հրահանգները` Վահե Գրիգորյանի հրամանատարությամբ:
Նրան միայն ակնարկվել է, թե ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները, եւ, ըստ այդմ, դրանք մերժվել են:
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը