Կողմերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. Իգոր Պոպով
ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է ,որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու մասին պայմանավորվածություն: «Ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների քանակական կազմը մեծացնելու մասին պայմանավորվածություն: Դրա հետ համաձայն են երկու կողմերը: Սակայն պահպանվում են մանրամասների վերաբերյալ տարաձայնություններ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և որոշ այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ:Դրանց համաձայնեցմամբ այժմ զբաղվում է ԵԱՀԿ գործող ավստրիական նախագահությունը՝ կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ:Հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է: Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները բացառություն չէին: Առաջընթաց տեղի չունեցավ, բայց այն ոչ մեկ չէր էլ սպասում: Կարևոր է այն, որ կողմերը երկարատև դադարից հետո կարողացան կրկին հանդիպել, փոխանակվել խնդրահարույց հարցերի շուրջ կարծիքներով և հստակեցնել միմյանց դիրքորոշումները»,- ասել է ՄԽ համանախագահը՝ խոսելով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
