Զարուհի Փոստանջյանը դատարանին բացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ/տեսանյութ/
«Երկիր Ծիրանիի» կողմից Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ կազմակերպելու հայցով դատական նիստը դադարեցվել է: Զարուհի Փոստանջյանի բացման խոսքի ժամանակ դատավորը նկատողություն արեց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ստելլա Աղաջանյանին։ Կարգադրիչները փորձում են կատարել դատավորի սանկցիան, սակայն ընդդիմադիր կինը հրաժարվեց դուրս գալ դատարանից։ Դատավորը ընդմիջում հայտարարեց այնքան ժամանակով, քանի դեռ Ստելլա Աղաջանյանը հեռացված չէ նիստերի դահլիճից։ Զարուհի Փոստանջյանը պահանջում էր ցույց տալ իրեն և իր կուսակիցներին դուրս հրավիրելու մասին գրավոր որոշումը, որն, ըստ նրա, անօրինական էր: Աղմուկի, իրարանցման մեջ Փոստանջյանն սկսել է արտասվել: Ընդմիջումից հետո դատարանը որոշեց նիստը շարունակել առանց իր իսկ սանկցիայի կատարելու։ Զարուհի Փոստանջյանը դատարանին բացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ՝ նրան մեղադրելով ոչ օբյեկտիվ լինելու մեջ։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչը դատարանից 1.5 ժամ խնդրեց՝ դատարանին բացարկ հայտնելու համար դիմում գրելու։
ԿԸՀ ներկայացուցիչը առարկեց միջնորդությունը։
Դատարանը 30 րոպեով ընդմիջեց դատական նիստը:
