Թուրքիայի ԳՇ պետը՝երկրի փոխնախագահ
Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրքական «Միլլիյեթ» պարբերականի թղթակիցներից Մեհմեդ Թեզքանի հաղորդած տեղեկություններին հայտնում է,որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը 2019թ. նախագահական ընտրություններից հետո կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը: «Էրդողանը պատրաստում է Աքարին 2019-ի համար:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շրջանում իր արտասահմանյան ճանապահորդությունների ժամանակ ոչ միայն ընդգրկում է ԳՇ պետին իր պատվիրակության կազմում, այլև պաշտոնական արարողություններին նստեցնում իր կողքին », - գրում է լրագրողը : Բացի այդ, Էրդողանը սկսել է կարևոր միջազգային հանդիպումներին ուղարկել հենց Աքարին: «Եթե 2019-ին Էրդողանը վերընտրվի՝ երկու կամ երեք փոխնախագահ կունենանք... Նրանցից մեկը կլինի Աքարը»,- եզրափակում է «Միլլիյեթ»-ի թղթակիցը:
