Եգիպտոսում գնդակոծել են քրիստոնյաների ավտոբուսը.կան զոհեր
BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսում ,Էլ-Մինյա գավառում, որը 220 կիլոմետր է հեռու Կահիրեից գրոհայինները հարձակվել են քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա, գնդակոծելով այն։ Ավտոբուսը քրիստոնյա ուխտագնացներին տանում էր Սբ. Սամուել վանք։ Քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 25-ը վիրավորվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերը ղպտիներ են:
