НТВ-ն Հայաստանի մասին ֆիլմ է նկարում/տեսաշար,տեսանյութ/
НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հաղորդման հաղորդավար Ջոն Ուորենը նկարահանող խմբի հետ Երևան է ժամանել՝ նկարահանելու Սիրուշոյին նվիրված թողարկումը։ Ջոն Ուորենը հարցազրույց է պատրաստել «Պռեգոմեշ» հավաքածուի մասին։ Սիրուշոն Instagram-ում տեսանյութեր է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչպես են պատրաստվում «Պռեգոմեշ» զարդերը։ Հարցազրույցն անցկացվել է արվեստանոցում, որտեղ պատրաստվում են զարդերը։ Սիրուշոն իր ձեռքով զարդ է պատրաստել և նվիրել Ջոնին։
Հաղորդավարը նշել է, որ հիացած է աշխատանքներով։







