Հայաստանի տարածքը` առուծախի առարկա. Հանցավոր գործարքի պտուղները

Երեկ ողջ օրը Հայաստանի համացանցը, կարելի է ասել, ցնցումների մեջ էր...

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր երկրի քաղաքացիները, տեղերում՝ ՏԻՄ կառույցի ներկայացուցիչները պետք է սեփական ուժերով Հայաստանի անվտանգությանը վերաբերող խնդիրներ ներկայացնեն համացանցով, որպեսզի գործող իշխանությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում երկրի ներսում:

Մի քանի ժամ տեղեկությունները տարածվում են ապացույցներով՝ տեսանյութերով, լուսանկարներով, հարցազրույցներով՝ իշխանություն կոչվածն արթնանում է, ու առաջին բանը, որ պետք է անել՝ դա ստելն է:

Երեկ ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ Այսօր արդեն պարզ է, որ նրանք «քարտեզային» փորացավով պարզապես հանքին տիրանալու քայլ են անում:

Երեկ խայտառակությունը, համացանցային ցասումը մեղմելու համար Փաշինյանը ուղարկեց ասուլիսի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ «Ադրբեջանական զորքերը, Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր է բարձրացվել, որ սա մեր տարածքն է, և այս տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն պետք է դուրս գան, ընդ որում աշխատանքները, որոնք իրականացվում կամ համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը` կորպուսի հրամանատարը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ` պահանջելով դուրս գալ այդ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է, որ սա ինչ պատկանելություն ունի, ում կողմից է, մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան: Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավականին երկար բանակցություններ, որից հետո ինչ համաձայնություն են ձեռք բերել, և հետագայում ինչ տիպի զարգացում տեղի կունենա, ես չեմ կարող ասել: Այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել», - հայտնեց ԳՇ պետի տեղակալը:

Ըստ պայմանավորվածության` հայկական զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինեին, ինչն, ըստ Խաչատրյանի, իրականացվել է: Միաժամանակ նա նշեց, որ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար, հանքի եզրագծում ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ, սա կատարվել է ռուսական կողմի ուժերով:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք: «Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով, մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, չունենք դիրք, որը գտնվի սահմանագծից հետ», - հայտարարեց Տիրան Խաչատրյանը:

Պարզվում է, Սոթքի ոսկու հանքը կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական վերահսկողության տարածքում է. «Կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»:

Այսինքն, մեր երկրի ներսում տեղադրված դարպասները, պարզվում է հայկական չեն: Այսինքն, օրը ցերեկով՝ ադրբեջանական զորք է մտնում Հայաստան, այսինքն, ոչ ոք իր տեղում չի, մարդիկ իրենք իրենց ուժերով փորձում են ՀՀ ազգային անվտանգության խնդիրները լուծել թշնամու հետ, որը ներխուժել է մեր երկրի տարածք:

Այս ծաղրը, կոլեկտիվ անպատասխանատվությունը որքան կարող է մեր հասարակությունը հանդուրժել: Պաշտոնական գերատեսչությունների ստերը այն պայմաններում, երբ մարդիկ կոնկրետ կադրեր ու լուսանկարներ են ուղարկում դեպքի վայրից: Այս ստի ու կեղծիքի թագավորությունը դեռ որքան պետք է կախված լինի մեր ժողովրդի գլխին...

Առավել քան կարելի է վստահ լինել, որ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրող Փաշինյանը անգամ չի էլ պատկերացրել, թե ՀՀ ինքնիշխանության ու սահմանների համար ինչ արհավիրք է պատրաստում իր իսկ ձեռքով:

Բայց հիմա՝ երբ օրը մի խնդիր է ի հայտ գալիս՝ ինչով են զբաղված իշխանությունները՝ բացի լուրջ դեմքի արտահայտությամբ դատարկախոսությամբ զբաղվելուց:
Ի վերջո, Հայաստանի տարածքայի ինքնիշխանությանը հարված է հասցվել, նաև հիշենք՝ Նախիջևան ճանապարհ է կառուցվելու Ադրբեջանից, որը կրկին վիճահարույց է լինելու՝ ՀՀ տարածքի ինքնիշխանության տեսակետից:

Այս հանցագործությունների համար ո՞վ է պատասխանատու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1809 անգամ
Լրահոս
Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու ․ Վեհափառ Հայրապետ Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am