Երևանը՝ ռուսների համար ամենաէժան երկիր. BSI Group
Բրիտանական British Standards Institution ստանդարտների ինստիտուտի BSI Group զբոսաշրջային օպերատորը կազմել է քաղաքների ցանկը, որոնք այս ամառ կլինեն ամենաէժան զբոսաշրջային ուղղությունները Ռուսստանի բնակիչների համար:Lenta-ի հաղորդմամբ՝ ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Երևանը, առաջին տեղում է՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկը: : Ինչպես հաղորդվում է՝ Երևան այցելելու համար Ռուսաստանի բնակիչներին անհրաժեշտ է շուրջ 22.8 հազար ռուբլի: Գումարի մեջ ներառված են չվերթի, բնակվելու ծախսերը (3-աստղանի հյուրանոց) և այլ ծառայությունների արժեքը:
