«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Դրանից հետո լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե այդ պաշտոնում նշանակվելու է menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Իսկ ո՞վ է նա. վերջինս «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրենն է եղել եւ հայտնի է որպես մեկը, որը մի շարք ապրանքների մատակարարումների դիմաց վճարումներ չի կատարել:
Գործարարները տարակուսած են, թե ինչպես կարող է վարչապետը գործարարներին նեղացրածի իմիջով հայտնի որեւէ մեկին վստահել մի նախարարություն, որը պատասխանատու է հենց ներդրումների համար եւ պետք է աշխատի գործարարների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2012 թվականին անդրադարձել էր այդ իրավիճակին եւ գրել, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել էր նոր պայմանագրեր:
Ըստ նոր փաստաթղթի` նախատեսվում էին բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից»:
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը