Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել

Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին հայտարարել են ԱՄՆ-ի կոնգրեսականները:Հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Ձերզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլեւս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում», – Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված այս խոսքերով բացեց Կոնգրեսի լսումները ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյնա Ռոռաբահերը: Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկում էին մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ ՝՝տեղի ունեցած հանցագործությունը՛՛, որի ընթացքում, կոնգրեսականների կարծիքով, Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա. «Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամոֆաշիզմ սեփական երկրում, եւ դառնալ գլխավոր ֆաշիստ»: Կոնգրեսական Ռորաբահերի կոչը միանշանակ էր՝ Էրդողանն այլեւս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի. «Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին, նա սեփական ժողովրդի թշնամին է»: Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծեց, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ կոնգրեսական Շերմանն անվանեց տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում. «Մինչեւ չստանանք անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն, նույնիսկ չպետք է քննարկենք Թուրքիայի հետ նրանց հուզող խնդիրները»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարության մեջ նշել էր, որ թուրքական անվտանգության աշխատակիցները ստիպված էին միջամտել Էրդողանի անվտանգության պահպանման նպատակով: Կոնգրեսական Շերմանի խոսքով սակայն տեսագրություն ապացուցում է, որ Ռեջեփ Էրդողանին որեւէ վտանգ չէր սպառնում հեռավոր տարածության վրա հավաքված շուրջ 10 խաղաղ ցուցարարներից. «Դեսպանի հայտարարությունը սուտ է, որը փորձում է կոծկել ֆիզիկական ագրեսիան, եւ նա պետք է անհապաղ դուրս հրավիրվի մեր երկրից»: Լսումների հրավիրված տուժածներն ու փորձագետները ներկայացրեցին տեղի ունեցածի պատկերը: Մասնավորապես, Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, հարձակումը սկսվեց անսպասելի, կարծես՝ հրամանով. «Երբ ոստիկանները հրահանգում էին նրանց կանգ առնել, նրանք ուղղակի անտեսում էին այդ հրամանները բացարձակապես, մի բան որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»: Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդն իր կողմից խորհուրդ է տվել արդեն հիմա հետաքրքրվել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ եւ հաղթեն դատերը ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու նպատակով: Ամփոփելով լսումները կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ եւ միանշանակ. «Մեր ուղերձը աշխարհի բոլոր բռնակալներին պետք է լինի մեկը՝ մի վնասեք Ամերիկայի քաղաքացիներին եւ նրանց սահմանադրական իրավունքներին, հակառակ դեպքում կզղջակ այն օրվա մասին, երբ դա արեցիք»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am