SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մայիսի 24-ին Նոր Նորքի ոստիկաններին դիմած քաղաքացուհու բողոքի փաստով: Ժամը 03:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել մի կին և հայտնել, որ իր ծանոթ Վարդան Վարդանյանը իրեն ծեծի է ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ կինը Չարենցավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Լուսինե Ծատուրյանն է, ով աշխատում է Չարենցավան քաղաքի Գարզոյի անվան երաժշտական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Վ. Վարդանյանը, ում նա մեղադրում է իրեն ծեծելու մեջ, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գյուղապետն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրի մոտ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը