«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը 2016թ. 9 միլիոն 250 հազար ռուսական ռուբլով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել: Այս մասին տեղեկանում ենք դատախազի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից:
Հայտարարագրում նշված է, որ այն բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք է:
Համբարձում Մելիք–Սարգսյանի դրամական միջոցների պատկերը հետևյալն է՝ տարեսկզբին 34 միլիոն 200 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին կրկնակի անգամ պակաս՝ 14 միլիոն 700 հազար դրամ: Տարեկան եկամուտները ստացվել են միայն աշխատավարձից և կազմել 7 միլիոն 74 հազար դրամ:
Կնոջ՝ Ալինա Հարությունյանի հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինս նախորդ տարի նկատելիորեն վատնել է իր բանկային հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները՝ տարեսկզբին հայտարարագրված 32 միլիոն 400 հազար դրամը դարձնելով 2 միլիոն 100 հազար»:
Ամբողջությամբկարողեքկարդալ«Փաստ» թերթիայսօրվահամարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը