Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ նախօրեին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական գործակցության եռակողմ հուշագիրն անհանգստացնող պետք է լինի ՀՀ-ի համար։
«Առավոտ»-ի հետ զրույցում նա ասել է. «Ցանկացած գործակցություն, որտեղ կա Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցություն, և որտեղ վերջիններս իրենց շահն են հետապնդում, մեզ համար պետք է մտահոգիչ լինի։ Առավել ևս, երբ դրանում Վրաստանի մասնակցությունը կա»։
Ալիկ Էրոյանցը նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական լուրջ ազդեցության հավանականություններ ունի Ռուսաստանը, և այդ տեսանկյունից ևս նշյալ գործակցության հուշագիրը խնդրահարույց է. «Այդ համատեքստում շուտով կարող է Իրանն էլ որպես ակտիվ գործոն հանդես գալ։ Այնպես որ, շահերի բախման հարթություն կա»։
Միաժամանակ, փորձագետը նկատել է, որ հուշագրի մանրամասների համար ի հայտ գալու դեպքում է հնարավոր իրավիճակը բազմակողմանի դիտարկել։ Հիշեցնենք, որ հուշագրի շրջանակում այս տարի նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություն։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը