Պուտինի մեսիջները. ի՞նչ նկատի ունի Պուտինը, երբ խոսում է Արցախի կարգավիճակի մասին. Անդրանիկ Միհրանյան

«Դա ամենակարևոր սեգմենտն էր Պուտինի հարցազրույցում»,-մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հարցազրույցում Արցախի կարգավիճակի մասին դիտարկմանը։ «Պուտինը մի քանի տարբեր մեսիջներ ուղղեց՝ միաժամանակ պատասխանելով Ալիևի լկտի հայտարարությանը, համաձայն որի՝ Արցախը ոչ մի կարգավիճակ չունի։ Պուտինը շատ հետաքրքիր մի բան ասաց, այն է՝ գիտե՞ք ինչ, երբ ծանր վիճակում էին Հարավային Օսեթիան և Աբխազիան և վստահության չկար նրանց գոյապահպանության վերաբերյալ, մենք ստիպված եղանք ճանաչել նրանց անկախությունը, և դա այդ երկրների ժողովրդի միակ փրկությունն էր։ Սա, իհարկե, մեսիջ էր և՛ Ալիևին, և՛ Էրդողանին։ Հայաստանին նա մեկ ուրիշ մեսիջ ուղարկեց, ասելով ՝ լսե՛ք, եթե նույնիսկ դուք չեք ճանաչել Արցախի անկախությունը, ինչպե՞ս կարող են մյուս երկրները ճանաչել։ Գիտե՞ք ինչ, ինձ թվում է, որ Պուտինը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանի հանցագործ քայլերի պատճառով Արցախը շատ ծանր կորուստներով դուրս եկավ այս պատերազմից, և դրա համար առաջացել է մի վախ, որը շատ հիմնավոր է։ Տարածվել է մի խուճապ, ըստ որի՝ Արցախը քոչվոր մի տարածք է դարձել, որ, եթե անգամ ռուս խաղաղապահները մնան Արցախում, ապա վստահություն չկա, որ Արցախի բնակչությունը կարող է վերադառնալ իր բնակության վայր ու նորից ապրել: Բայց ինչպես եղավ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի դեպքում, այս դեպքում էլ պետք է, որպեսզի Արցախի անկախությունը միջազգային ճանաչում ունենա, որ կարողանան մարդիկ հանգիստ վերադառնալ իրենց տները: Սա իհարկե Արցախի օգտին է, բայց չի կարելի չտեսնել, որ այն բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Այսօր ռուսական կողմը շահագրգռված է, որ ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ։ Չնայած նրան, որ Հայաստանի հիմար ղեկավարության պատճառով շատ տարածքներ կորցրեցինք, որովհետև շատ ավելի շուտ կարող էին խաղաղապահները մտնել Արցախ,որը կստեղծեր բոլորովին այլ իրավիճակ, բայց միևնույն է ՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին, որ գնաց այս քայլին»։

Անդրանիկ Միհրանյանն անդրադարձավ նաև ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականին․ «Հայաստանի «ժողովրդական աղբանոցի» հաճախորդներից մեկն էլ պիտի լինի Դավիթ Տոնոյանը՝ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ: Այսօրվա հրաժարականը կարծես ցույց տվեց, որ նա մի քիչ ինքնասիրություն ունի, բայց միևնույն է, նա հայտնվելու է «քաղաքական աղբանոցում» »։

Անդրանիկ Միհրանյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց միազգայնագետ Աննա Աբրահամյանին, բարձր գնահատեց նրա իրականացրած աշխատանքը և նրան մեծ ուժ մաղթեց իր հետագա գործունեության մեջ։

դիտվել է 11257 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am