ՀՀ կառավարությունը հաստատեց պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մատուցում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, սակայն անհրաժեշտ է լինում տվյալ անձի ներկայությունը։Այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է ապահովել ինտերնետ միջավայրում այդ մարմիններին դիմող անձանց խիստ նույնականացում, ինչպես նաև ապահովել էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերի և դրանց իրավաբանական ուժը հավաստող անհրաժեշտ միասնական գործիքակազմի կիրառում։ Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ նույնականացման քարտերով և բջջային կապի օպերատորների կողմից թողարկված հեռախոսաքարտերում տեղադրված անհատական ստորագրությունների հավաստագրերով էլեկտրոնային ծառայությունների մատուցման ընթակարգերը, անհատի խիստ նույնականացման իրականացման և էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման համար ինտեգրման նախապայմանները։
«Այս գաղափարն առաջ է քաշվել ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում, և այս որոշումը հանդիսանում է ԵՄ աջակցության ինդիկատորը, քանի որ նման ծառայությունը, այնուամենայնիվ, որոշակի գումարներ է պահանջում բյուջեից: Դրա համար առաջիկա մի քանի տարիների համար ԵՄ-ի կողմից ամրագրվել են ինդիկատորներ և վերջինս աջակցելու է ՀՀ-ին՝ էլեկտրոնային ծառայությունների զարգացման բնագավառում:
Ընդհանուր գումարը կազմում է 3 մլն 7 հարյուր հազար եվրո՝ 2018-2020 թվականների համար»,- կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատարը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը